Կիրակի, 19 մայիսի

Պաշտպանները միջնորդել են Մայրապետյանի նկատմամբ գրավ կիրառել. դատարանը խորհրդակցական սենյակում է



Սամվել Մայրապետյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ նրա կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց գտնվող լրագրողներին ասաց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը: Փաստաբանի խոսքով՝ Մայրապետյանի վերաբերյալ քննվող քրեական գործում քաղաքական ենթատեքստ չկա, սակայն գործի վերաբերյալ այլ մանրամասներ դարձյալ չեն հայտնվում. Մայրապետյանի պաշտպանները զգուշացվել են նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ:

Պաշտպանը հայտնեց, որ Մայրապետյանը հեռախոսազանգի միջոցով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության և հարցաքննվել միանգամից կասկածյալի կարգավիճակով, որից հետո նրան ձերբակալել են: Նշենք, որ Մայրապետյանին ձերբակալված պահելու օրենքով սահմանված ժամկետը արդեն լրացել է, այս պահին նա ազատ է, սակայն դատարանից դուրս չի գալիս:

Գործարարին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, այսօր առավոտից քննում է Մայրապետյանի խափանման միջոցի հարցն, ինչպես նաև ձերբակալման դեմ տարված բողոքը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված