Կիրակի, 17 նոյեմբերի

Կնյազ Հասանով. «Մենք կանգնում ենք մեր ժողովրդի բռնած ճանապարհին»



«Հայկական ժամանակ»-ը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ԱԺ 16 պատգամավորներ կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստորագրահավաքին միացած պատգամավորների մեծամասնությունը ՀՀԿ խմբակցությունից է:

Այս պահին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակ են գալիս նաև հայտարարությանը միացած պատգամավորներից: Հայտարարությանը միացել է նաև ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

Դուրս գալով Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակից՝ Հասանովը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինչու է միացել ստորագրահավաքին: «Մենք Ազգային ժողով ենք եկել ազգային փոքրամասնության քվոտայով և անցել ենք իշխանության ցուցակներով, էն ժամանակ իշխանության էր ՀՀԿ-ն, այսօր իշխանությունը փոխվել է: Երկրորդ՝ այսօր ամբողջ հայ ժողովուրդն այս իշխանության կողքին է»,- ասաց պատգամավորը:

Հասանովը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին, որ տարիներ շարունակ որպես իշխանություն ամեն ինչ արել է ազգային փոքրամասնությունների կրթության, մշակույթի, լեզվի և համայնքի համար: «Մենք դա գնահատում ենք որպես հայ ժողովրդի կողմից սատարելու հարց, բայց մենք հարգում ենք մեր ժողովրդին, գտնում ենք, որ մենք կանգնում ենք մեր ժողովրդի բռնած ճանապարհին»,- ասաց նա:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված