Շաբաթ, 20 հուլիսի

Ընտրական բարեփոխումների հանրային քննարկում



ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացրել Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգը, իսկ ապա նաև նախագիծը:

Նպատակ ունենալով լսելու և հաշվի առնելու հանրային կարծիքները՝ հանձնաժողովը կազմակերպում է բարեփոխումների քննարկում:

Քննարկումը տեղի է ունենալու հոկտեմբերի 9-ին (երեքշաբթի), ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, 5-րդ հարկ):

Քննարկմանը հրավիրվում են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես 055 468737 հեռախոսահամարով կամ kristina.poghosyan@gov.am հասցեով` նշելով կազմակերպության անվանումը, ինչպես նաև ներկայացուցչի անուն/ազգանունը: Հանդիպմանը մասնակցելու համար պետք է գրանցվել դրանից 3 ժամ շուտ:

Հանդիպումն ամբողջությամբ բաց է լուսաբանման համար: Լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել մասնակիցների համար սահմանված կարգով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված