Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Քենդի Չանի «Խոստովանություններ» ինտերակտիվ ինստալյացիան` ARTsakh Fest-ի շրջանակներում (լուսանկարներ)



ARTsakh Fest-ի շրջանակներում ամերիկացի արվեստագետ Քենդի Չանը ներկայանում է իր «Խոստովանություններ» ինտերակտիվ-ինստալյացիայով։ Երկու «խոստովանախցերը» միացնող փայտե տախտակներին «կախվում» են վախեր ու մտահոգություններ, սիրո խոստովանություններ, տեքստեր, որոնք գուցե երբեւէ բարձրաձայն չեն հնչում։

«Մեր հանրային վայրերը կարող են հսկայական դեր խաղալ մեր բարեկեցության եւ հարազատության մեջ, եթե դրանց տանք իրենց արժանի տեղը։ Հուսով եմ՝ այս ինստալյացիան թույլ կտա ձեզ մի պահ կանգ առնել եւ անդրադառնալ ձեր կյանքին։ Հուսով եմ՝ անանունությունը կքաջալերի ձեզ՝ հասարակության մեջ լինել անկեղծ եւ խոցելի։ Եվ հուսով եմ, որ դա կօգնի ձեզ նորովի հասկանալ ձեզ շրջապատող մարդկանց»,- իր տեքստում նշել է արվեստագետը։

Ինստալյացիայի համադրող Լիլիթ Անտոնյանը գրում է․ «Քենդի Չանն աշխարհի տարբեր վայրեր է ակտիվացնում։ Նա իր նախագծերի միջոցով ստեղծում է ընկերային հաղորդակցության ու ապրումակցման մի իրադրություն, որտեղ անհատը հանրության հետ միասնության հասնելու հնարավորություն է ստանում։ Այդպիսի նախագիծ է նաեւ «Խոստովանություններ» ինտերակտիվ ինստալյացիան։ Այն միտված է մարդկանց ազատել իրենց ներսում թաքցրած տագնապներից, հույզերից ու ցանկություններից։ Անձնական եւ անանուն այս միջավայրը հասարակության առջեւ բաց լինելու առաջին քայլն է, որ կարող է ձեւավորել ավելի զգայուն, միմյանց հասկացող եւ վստահող ներդաշնակ հասարակություն»։

Քենդի Չանի մասին

Քենդի Չանը ժամանակակից ամերիկյան արվեստագետը է` ծնունդով թայվանցի։ Կրթությունը ստացել է Նահանգների տարբեր հաստատություններում։ Նա Քաղաքաշինական գիտության մագիստրոս է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, Ճարտապապետական գիտության բակալավրի աստիճան է ստացել Միչիգանի համալսարանում, Արվեստի բակալավրի աստիճան գրաֆիկական դիզայնի գծով՝ նույնպես Միչիգանի համալսարանում:

Քենդիի գործերը ցուցադրվել են Վենետիկի ճարտարապետական բիենալեում, Նյու Մյուզեում (Նյու Յորք), Թեյթ Մոդերնում (Լոնդոն), Սան-Ֆրանցիսկոյի արդիական արվեստի թանգարանում, Նյու Օռլեանի Հարավային Արվեստի Օգդեն թանգարանում եւ այլն։ Նա դրամաշնորհներ է ստացել Արվեստների ազգային հիմնադրամից եւ Ռոկֆելլեր Հիմնադրամից:

«Իմփակտ դիզայն Հաբը» նրա անունը նշել է հանրային շահի առաջնորդների լավագույն հարյուրյակում, «Օփրա» հանդեսը՝ նրան ճանաչել է «Ապրեք ձեր լավագույն կյանքը» շարքի հերոս, Համաշխարհային տնտեսական համաժողովի համամոլորակային Երիտասարդ առաջնորդ։ Հանդես է եկել ԹԵԴ-ում, Ստեղծարարության համաշխարհային ֆորումում, Գուգլ-ում, Համաշխարհային կրթական կոնգրեսում եւ բազմաթիվ այլ համաժողովներում։

Ստորեւ արցախցիների եւ փառատոնի մասնակիցների անանուն «խոստովանություններն» են։ Ինստալյացիան կամփոփվի երկու «խոստովանությունների» ընտրությամբ, որոնք ձեռագրայիին տարբերակով կամրագրվեն «խոստովանության» կարմիր մեծ գրատախտակների վրա։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված