Երկուշաբթի, 16 սեպտեմբերի

«Վալլեքս»-ում դժվարանում են պատասխանել` Ալավերդու պղնձաձուլական գործարանը կհանվի՞ «ՎՏԲ-Հայաստան բանկի» գրավից, թե ոչ



«Հետք»-ի հարցերին պատասխանում է «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Սահակ Կարապետյանը

- Պարոն Կարապետյան, այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ում «ՎՏԲ-Հայաստան բանկը» նշանակել է նոր գլխավոր տնօրեն: «Վալլեքսը», կարծես թե, դուրս մղվեց Թեղուտից:  

- Թեղուտն ունի նոր գլխավոր տնօրեն: Որպես «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչ՝ ես էի «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը: Այս պահի դրությամբ ես այլևս գլխավոր տնօրեն չեմ:

- Այժմ ի՞նչ հարաբերությամբ են բաշխված «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը «Վալլեքս»-ի և «ՎՏԲ-Հայաստան բանկի» միջև:

- «Թեղուտ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը հանդիսանում է Կիպրոսում գրանցված «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ» ՍՊԸ-ն:

- Այդ դեպքում ինչո՞ւ է «ՎՏԲ-Հայաստան բանկը» Թեղուտում իր ներկայացուցչին նշանակել կառավարիչ:

- «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդը» ունի իր բաժնետերերը, որոնց շարքում կա ՎՏԲ-ն և հիմա գործընթաց է գնում իրավական: Դրա շրջանակներում կատարվել է գլխավոր տնօրենի փոփոխություն:

- Ձեր կարծիքով՝ դեռ որքա՞ն ժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ն կկառավարվի ՎՏԲ բանկի կառավարիչի կողմից:

- Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև հստակ պատասխան չկա:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ «Վալլեքսը» ընդհանրապես զրկվի «Թեղուտ» ՓԲԸ-ից:

- Զուտ տեսական հնարավորության մասին եթե խոսենք, չի բացառվում, բայց էնպես չի, որ մեր կողմից որևէ գործողություններ չեն կատարավում:

- Ի՞նչ է սպասվում «Արմենիան Քափըր Փրոգրամ ընկերության» Ալավերդու պղնձաձուլական գործարանին: Կհաջողի՞ Ձեզ գործարանը «փրկել» բանկի գրավից:

- Կդժվարանամ այդ հարցին հստակ պատասխանել՝ կհաջողվի, թե ոչ: Բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք:

- Թեղուտում կա նաև փիրուզի հանք: Ո՞ւմ է պատկանում այն այժմ, խնդրում եմ տեղեկություն տալ փիրուզի հանքի մասին:

- Ձեր տեղեկությունները որոշակիորեն և ճիշտ են և ճիշտ չեն: Փիրուզի հանքավայր Թեղուտի տարածքում կար, որը հանդիսանում էր պղնինձ-մոլիբդենային հանքավայրի նկատմամբ ավելի վերին մակերևույթներում գտնվող հանքավայր: Նրա նկատմամբ իրավունքները պատկանում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը, բայց պաշարների հիմնական մասը արդյունահանված է, և օրենքով սահմանված կարգով մարված են պաշարները: Դրանք տեղափոխվել են Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի արտադրական լցակույտերի դատարկ ապարների տեղամաս: Ինչպես նշեցի, փիրուզի հանքը պատկանում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեկ այլ կազմակերպության:

- Մի քանի տարի առաջ Վալերի Մեջլումյանը խոստանում էր փիրուզի հանքի հենքի վրա կանացի զարդերի արտադրամաս կառուցել: Ի՞նչ եղավ Վ. Մեջլումյանի այդ գաղափարը: Դա ընդհանրապես հեռանկար ունի՞, թե ոչ:

- Հեռանկար ունի, բայց այս պահի դրությամբ ես կդժվարանամ դրա հետ կապված որոշակի տեղեկատվություն տրամադրել Ձեզ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մինաս14:58 - 6 հոկտեմբերի, 2018
Երեւում է բոլորն էլ կոտրած տաշտակին են դեմ առել: Իսկ ամենամեծ վնասը բնակիչներն ու երկիրն են կրել: Հետաքրքիր կլինի իմանալ թե ներկա վիճակով ովքեր ինչքան են ընկել եւ ովքեր ինչ են շահել? Հուսանք, հարցնողը պիտի գա:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված