Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կհամալրվի ռադիոթերապևտիկ նոր սարքավորումներով



Իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերությունը ծրագրում է Հայաստանի Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կազմում գործող իրենց ճառագայթային բուժման կենտրոնը համալրել ամերիկյան «Վարիան (Varian, Inc.) ընկերության ևս մեկ նորագույն գծային արագացուցիչով, ինչն էապես կբարձրացնի կենտրոնի թողունակությունը և ծառայությունների որակը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում, ըստ նախարարության տարածած հաղորդագրության, այս նպատակադրման մասին խոսել են ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջաթփանահը եւ «Վարան Արմենիա» ընկերության տնօրեն, խորհրդի անդամ Մոհամմադ Շահրամին՝ շեշտելով իրենց պատրաստակամությունը՝ ուռուցքաբանության կենտրոնում իրենց ներդրած սարքավորումների ցանկը համալրել ու պացիենտների համար հնարավորին չափ մատչելի ու բարձրակարգ ծառայություններ ապահովել:

Մոհամմադ Հաջաթփանահն առաջարկել է անհրաժեշտության դեպքում նաև հայ և իրանցի բժիշկների միջև մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպել՝ ներդրվելիք ռադիոթերապևտիկ նոր սարքավորումներով աշխատանքները սահուն կազմակերպելու համար:

Նախարար Թորոսյանն ընդգծել է ուռուցքաբանության ոլորտի արդիականացման կարևորությունն ու փոխանցել, որ եկող տարի ոլորտին հատկացվող բյուջետային հատկացումները որոշակիորեն կաճեն: «Բնականաբար, դա էլ բավարար չէ բոլոր խնդիրները լուծելու համար, սակայն ծառայությունների որակի բարձրացումն ու դրանց հասանելիության ապահովումը շարունակում է մնալ առողջապահության նախարարության ներկայիս գլխավոր հարցերից: Ռադիոթերապևտիկ նոր սարքավորումների տեղադրմամբ համապատասխան նոր ծառայությունների մատուցումը խիստ անհրաժեշտ է քաղցկեղ ունեցող մեր քաղաքացիների համար», - ասել է նախարարը:

Կողմերը պայմանավորվել են համատեղ գործակցությանն առնչվող հարցերն առավել առարկայորեն քննարկել հետագա հանդիպումների ընթացքում: Ընկերությունը պատրաստ է կատարել նաև ծախսերի վերահաշվարկ, որպեսզի ծառայությունների գները վերանայվեն դեպի իջեցում։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված