Երկուշաբթի, 16 սեպտեմբերի

Հետախուզվող Արամ Վարդանյանը(Վստրեչի ապեր) էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան



Հոկտեմբերի 4-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել: Հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն էր ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում Արամ Վարդանյանը հայտնաբերվել և ձերբակալվել է: Արամ Վարդանյանը կալանավորված է։ Կատարվում է նախաքննություն: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված