Կիրակի, 21 հուլիսի

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին



Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակին առնչվող բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները:

Առանձնազրույցների ընթացքում Արմեն Բիլյանն ու Պավել Մանուկյանը նշել են, որ որևէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմից և իրենց հացադուլն ուղղված է իրենց նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխմանը։

Չհայտարարված այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են ևս 4 դատապարտյալի:




Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված