Շաբաթ, 21 սեպտեմբերի

Ոստիկանապետի արձագանքը՝ վարչապետի խոսքին. «Հնարավոր է` թերացել ենք, ընդունում եմ»



Վարչապետի հայտարարությունը վերաբերել է ուժային կառույցներին, ուժային կառույցներից մեկն էլ ոստիկանությունն է:

«Ես ընդունում եմ այդ հանգամանքը, հնարավոր է նաև` թերացել ենք, ես արդեն համապատասխան հանձնարարականներ եմ տվել»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսելով Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի՝ ըստ տեսանյութի ցուցարարներին հայհոյելու միջադեպի մասին, Փաշինյանն ասաց, որ այն եղել է ուժային կառույցների՝ իր տված հանձնարարականը՝ ասֆալտին պառկեցնելը, լավ չկատարելու պատճառով:

«Այդ դեպքից արդեն իսկ ժամեր անց կան բերման ենթարկվածներ»,- ասաց Օսիպյանը:

Մեր դիտարկմանը, որ ՀՅԴ-ի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հրատապ անցկացնելու որոշմանը դեմ լինելու հիմնական փաստարկներից է այն, որ ոստիկանությունը ենթակա է վարչապետին, արդյոք ոստիկանության օրակարգում կա՞ ոստիկանության ենթակայության փոփոխության հարց, Օսիպյանը բացասական պատասխան տվեց:

Օսիպյանի խոսքով՝ այդ հարցում խնդիր չի տեսնում. «Ոստիկանությունն անմիջապես վարչապետին է ենթարկվում, բայց առաջնորդվում է Սահմանադրությամբ և օրենքներով, այնպես չէ, որ ոստիկանությունը նստած սպասում է, թե ով ինչ հրահանգ կտա... վարչապետ պարոն Փաշինյանը հրահանգ կտա, ու նոր ոստիկանությունը կսկսի աշխատել, ոչ, այդպես չէ»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված