Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Առաջարկվում է աշխատանքային օրերը տեղափոխել նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ



Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ՝ հոկտեմբերի 5-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Օրենսդիրը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքի այս նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել, ըստ անհրաժեշտության, աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում, և վարչապետ Փաշինյանի առաջարկով ավելացավ նաև «ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ» ձևակերպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը զեկուցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ասաց, որ «չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում» ձևակերպումը փոքր-ինչ տարօրինակ է. «Ավելի ճիշտ կլինի նշել՝ պետության կյանքում տեղի ունեցող բացառիկ իրադարձությունների կապակցությամբ»:

Ավինյանը պատճառաբանեց, որ առաջարկվել է օրենքում որոշակիություն մտցնել: Ասաց՝ աշխատանքային օրերը կտեղափոխվեն ըստ անհրաժեշտության և եթե նման անհրաժեշտություն չլինի, դրանք չեն տեղափոխվի.

«Բացառիկությունն է ուղղակի սահմանվում չորս և ավելի երկրների ղեկավարների մասնակցությամբ, դա է եղել միակ պատճառը»,- նշեց փոխվարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ պետք է այնպիսի ձևակերպում տալ, որպեսզի ամեն մեծամասշտաբ իրադարձության ժամանակ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չլինի:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի փոխանցմամբ՝ կառավարության՝ աշխատանքային օրը փոփոխելու որոշման մեջ կհիմնավորվի, ինչու է այդ իրադարաձությունը բացառիկ և անորոշությունը կորոշակիանա:

Փաշինյանը առաջարկեց օրենքի նախագծում ավելացել «ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ» ձևակերպումը, որը և ընդունվեց: Օրինագիծը գնաց ԱԺ վաղվա քննարկմանը:

Այժմ կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես տոների և հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն գործնականում առաջանում է աշխատանքային օրերի տեղափոխման օբյեկտիվ անհրաժեշտություն: Մանավորապես՝ երբ հանրապետությունում կարևորագույն միջոցառումներ են անցկացվում, որին մասնակցում են պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ:

Գործադիրի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի այս փոփոխությամբ օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների այցի ժամանակ նրանց անվտանգությունը և տեղաշարժը բարձր մակարդակով կկազմակերպվի, բացի այդ՝ կնվազի քաղաքացիներին պատճառվելիք անհարմարությունները:
Նշենք, որ այս օրենքի նախագծում փոփոխություն կատարվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման նպատակով, որը տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 11-12-ը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված