Հինգշաբթի, 22 օգոստոսի

Արարատի պետական բժշկական քոլեջը նոր մասնաշենք կունենա



Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության տակ գտնվող Խանջյան 63 հասցեում գտնվող շենք-շինություններից 14 մլն 199 հազար դրամ կադաստրային արժեքով, 825 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը հետ վերցնել Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Արարատի պետական բժշկական քոլեջին:

Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ Արարատի պետական բժշկական քոլեջը հիմնադրվել է 1994 թվականի մարտի 4-ին և իր գործունեությունը ծավալում է վարձակալած շենքում ու տարեկան վճարում 3 միլիոն դրամ:

«Վերը նշված տարածքը չի բավականացնում քոլեջին՝ նոր մասնագիտություններ ներդնելու, ժամանակակից պահանջներին համապատասխան լսարաններ և լաբորատորիաներ ձևավորելու համար»,- ասվում է նախագծում:

Այդ իսկ պատճառով դպրոցի շենքից 825 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք կհատկացվի Արարատի պետական բժշկական քոլեջին, որի արդյունքում քոլեջը կկարողանա ապահովել ուսումնական բնականոն գործընթացը և տնտեսելով ամսական 225 000 դրամ վարձավճար՝ դրանք օգտագործել լսարանների ու լաբորատորիաների ձևավորման համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված