Երեքշաբթի, 20 օգոստոսի

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին 18-ամյա Հայկ Մարտիրոսյանի շնորհիվ



Բաթումիում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի հավաքականին: Մեր ընտրանու կազմում հաղթական միավորը վաստակեց Հայաստանի գործող չեմպիոն, 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը, ով սպիտակներով պարտիայի 48-րդ քայլին առավելության հասավ Կրիշնան Սասիկիրանի նկատմամբ:

Մինչև Մարտիրոսյանի հաղթանակը՝ Անանդ-Արոնյան, Սարգսյան-Հարիկրիշնա և Ադհիբան-Մելքումյան պարտիաներում ոչ-ոքիներ էին գրանցվել:

9-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականը 13 միավորով ևս 6 թիմերի բաժանում էր 3-9-րդ հորիզոնականները, սակայն 9-րդ տուրից հետո կախված մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև դիմակայության արդյունքից՝ արդեն իսկ 15 միավոր ունեցող Հայաստանի ընտրանին կարող է բարձրանալ մինչև երկրորդ հորիզոնական:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարի ընթացքում ընդհանուր հաշվով տարել է 7 հաղթանակ, խաղացել 1 ոչ-ոքի և կրել 1 պարտություն: Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 տուր: 

Թարմացում / 21:54. 9-րդ տուրի բոլոր պարտիաների ավարտից հետո մրցաշարային աղյուսակը 16 միավորով միանձնյա գլխավորեց Լեհաստանի հավաքականը, որն այս տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ին: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 15 միավորով ԱՄՆ-ի, Չինաստանի և Անգլիայի ընտրանիների հետ բաժանում է 2-5-րդ հորիզոնականները:

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված