ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Ն. Փաշինյան. «Հուսով եմ չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևանում քայլելու խնդիր կունենան»



ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն անդրադաձավ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի կողմից ցուցարարներին հայհոյելու միջադեպին: Պատգամավորի խոսքով՝ այդ հանգամանքը փաստող տեսանյութ կա, որտեղ երևում է, որ պատգամավորները խորհրդարանից դուրս եկող քաղաքացիներին հայհոյում են, Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչ է մտադիր անել վարչապետը:

Մինչ այս հարցը ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, դիմելով վարչապետին, հետաքրքրվել էր, թե արդյոք վարչապետի կողմից լիազորությունների չարաշահում չի եղել, երբ նա հանրահավաքի հարթակից ոստիկանությանը ու ԱԱԾ-ին հանձնարարել է ասֆալտին պառկեցնել օլիգարխների թիկնազորին:

«Միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել տիկին Կյուրեղյանի մատնանշած հանրահավաքում ասված այն հրահանգը, որ օլիգարխներին և նրանց թինապահներին պետք է պառկեցնել ասֆալտին, եթե պատշաճ ձևով էդ հրահանգը կատարած լինեին, միջադեպը չէր լինի, համոզված եմ, որ բաց թողնվածը կլրացնեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ երեկ իրենից առավել շատ ջանքեր են պահանջվել, որպեսզի հասանելի դարձնի քաղաքացիներին իր խնդրանքը՝ պատգամավորների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու հարցում:

«Իսկապես մենք ունենք պրոբլեմ, և եթե պարզվի, որ որևէ ՀՀԿ-ական կամ այլ պատգամավոր կամ իրեն ուղեկցող անձինք նման պահվածք են ցուցաբերում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, շատ խիստ հակահարված կստանան օրենքի կողմից, և հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիներն իրենց բավարարված կզգան դրանից, և չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևան քաղաքում քայլելու խնդիր կունենան: Կարող է մեր ուժերն այլևս չբավարարեն, որպեսզի ոմանց՝ քաղաքում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ կազմակերպել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իր տեղեկություններով այդ գործով կան բերման ենթարկվածներ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված