Շաբաթ, 14 դեկտեմբերի

ԱԺ նիստը չգումարվեց քվորում չլինելու պատճառով



Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօրվա նիստի սկզբում հայտարարեց, որ գրանցվել է 41 պատգամավոր, ուստի քվորում չկա: «Մենք չենք կարող այս պահին սկսել աշխատանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ գրացումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրացումը, սակայն ոչ ավել քան 4 ժամ:

«Նիստի լիազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը տեղեկացնում է նիստը սկսելու մասին, իսկ չապահովվելու դեպքում այսօրվա նիստերը հայտարարվում են չապահովված», - ասաց Բաբլոյանը: Նա առաջարկեց պատգամավորներին չհեռանալ նիստերի դահլիճից:

10 րոպե անց արդեն գրացվել էր 50 պատգամավոր: Տեղեկացնենք, որ առնվազն 53 պատգամավոր պետք է գրանցվի, որպեսզի նիստն իրավազոր լինի:

Հիշեցնենք, որ այսօրվա վերջին նիստը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն է, ստացվում է՝ եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեն, ապա հարցուպատասխան ևս չի լինի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված