Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

Հայաստանի մարզերում ևս Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել



Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզերի բնակիչներին փողոց դուրս գալու կոչ արեց:

Դրան հետևելով՝ Հայաստանի մի շարք մարզերում քաղաքացիները սկսել են բողոքի գործողություններ:

Վանաձորից մեզ հայտնեցին, որ այս պահին Վանաձորի Հայքի հրապարակում, Տիգրան Մեծ պողոտայում հավաքված քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 5000-ի:

Վերջիններս պահանջում են արտահերթ ընտրություններ:

Նույն պահանջով բողոքի ակցիայի են դուրս եկել Ջերմուկ քաղաքի բնակիչները: Վերջիններս պատրաստվում են  քաղաքի  կենտրոնական հատվածում մնալ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը դուրս կգա ԱԺ խորհրդարանական ուժերի հետ բանակցություններից ու հետագա գործողությունների վերաբերյալ հայտարարություն կանի:

Դիլիջանում, Ախթալայում, Գյումրու թատերական հրապարակում ևս քաղաքացիներ են հավաքվել:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է  «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Այդ  փոփոխությունները թույլ կտան խորհրդարանի նիստն ընդհատել արտակարգ իրավիճակներում կամ այն դեպքերում, երբ խոչընդոտվում է պատգամավորների քվեարկությունը, և շարունակվել այն ժամանակ, երբ խոչընդոտող հանգամանքները կվերացվեն: Օրինագծին դեմ են քվեարկել միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:

Արդեն տևական ժամանակ է` քաղաքացիներն, ի նշան օրենքի ընդունման դեմ բողոքի, դուրս են եկել փողոց ու շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերը: Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Ազգային ժողովի շենքից եւ ներկայացնում է բանակցությունների արդյունքները։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված