Երեքշաբթի, 20 օգոստոսի

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Օլիմպիադայում առաջին պարտությունը կրեց, որը կարող է ճակատագրական լինել



Բաթումիում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով պարտություն կրեց Ուկրաինայի ընտրանուց: Սա հայ շախմատիստուհիների առաջին պարտությունն էր ամբողջ մրցաշարի ընթացքում: Մինչ այս նրանք տարել էին 6 հաղթանակ և խաղացել 1 ոչ-ոքի: 8-րդ տուրից առաջ Հայաստանի կանանց հավաքականը 13 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն այս պարտությունը զգալիորեն նվազեցրեց Օլիմպիադայում հաղթանակ տանելու հայ շախմատիստուհիների շանսերը:

Առաջին խաղատախտակին սև խաղաքարերով հանդես եկող Էլինա Դանիելյանը 36-րդ քայլին ընդունեց իր պարտությունը Աննա Մուզիչուկից, երկրորդ խաղատախտակին Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաշտություն կնքեց Մարիա Մուզիչուկի հետ, երրորդ խաղատախտակին Աննա Սարգսյանը սևերով շատ արագ՝ 20-րդ քայլին պարտվեց Աննա Ուշենինային, Հայաստանի հավաքականի չորրորդ համար Սիրանույշ Ղուկասյանը սպիտակներով 44-րդ քայլին ոչ-ոքի խաղաց Նատալիա Ժուկովայի հետ:

Այս պարտությունից հետո շախմատի Հայաստանի կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում զիջեց առաջատարի դիրքերը: Այս պահին առաջին հորիզոնականը 14-ական միավորով բաժանում են Ուկրաինայի և Չինաստանի հավաքականները: Հայաստանի կանանց հավաքականը այս պահի դրությամբ 13 միավորով Ղազախստանի, Հունգարիայի և Արդբեջանի ընտրանիների հետ բաժանում է 3-6-րդ հորիզոնականները, սակայն նրանց կարող է միանալ նաև ԱՄՆ-ի ընտրանին:

Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: Ինչ վերաբերում է տղամարդկանց մրցաշարին, ապա այս պահին Հայաստանի հավաքականը ուժերն է չափում առաջատարներից մեկի՝ Լեհաստանի ընտրանու հետ: Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել, իսկ Հրանտ Մելքումյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիաները դեռևս ընթացքի մեջ են: 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված