Չորեքշաբթի, 24 հուլիսի

Հանդիպում կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև Հայաստան-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի շուրջ



Հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև քննարկում, որի նպատակն է եղել անդրադառնալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման միջոցառումների ծրագրի՝ ճանապարհային քարտեզի կազմման գործընթացին, ինչպես նաև հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԱլԳ նախարարական հանդիպմանն ընդառաջ՝ հայաստանյան քաղհասարակությանը ներկայացնել օրակարգային հարցերը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:

«Հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը, հայաստանյան քաղհասարակության շուրջ հինգ տասնյակ կառույցների ղեկավարներ և անդամներ, նախագահում էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Բացման խոսքում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հանդիսանալով բավականին ծավալուն փաստաթուղթ, վերաբերում է հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներին: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծեց համաձայնագրի կիրարկման գործընթացում քաղհասարակության հետ երկխոսության կարևորությունը՝ հավելելով, որ քաղհասարակությունը հանդիսանում է այդ գործընթացի անմիջական մասնակիցը:

Հանդիպմանը կարևորվեց Համաձայնագրի կիրարկումը մշտադիտարկելու նպատակով քաղհասարակության հարթակի ձևավորումը թափանցիկության, ներառականության եւ ռոտացիայի սկզբունքների հիման վրա: Մասնակիցները պայմանավորվեցին շարունակական դարձնել այս ձևաչափով երկխոսությունը»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված