ՈՒրբաթ, 19 հուլիսի

Ազատամուտցիները փակել են միջպետական ճանապարհը



Ազատամուտցիները փակել են Իջևանից Վրաստան տանող միջպետական ավտոճանապարհը:

Այս պահին ցուցարարների հետ հանդիպման է եկել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Նա ազատամուտցիներին հորդորեց բացել ճանապարհը, սակայն ցուցարարները դեռևս շարունակում են փակ պահել այն:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչները, ուսուցիչներն ու աշակերտները առավոտյան քայլերթով դուրս էին եկել համայնքից և շարժվել Իջևան տանող ավտոճանապարհով:

Ազատամուտցիները պահանջում են համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ երեկ նույն պահանջով համայնքում առավոտից բողոքի ակցիա և դասադուլ էր: Բնակիչների բողոքի ակցիան սկսվել էր ուրբաթ օրվանից: Այն կապված էր նախորդ շաբաթ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որում ներգրավված են եղել համայնքապետի թոռները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված