Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Ազատամուտցիները մտադիր են փակել Իջևան-Բերդ ավտոճանապարհը



Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչները, ուսուցիչներն ու աշակերտները քայլերթով դուրս են եկել համայնքից և շարժվում են դեպի Իջևան տանող ավտոճանապարհ: Նրանք մտադիր են փակել Իջան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհը:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյան: Նրա փոխանցմամբ՝ ազատամուտցիները շարունակում են պահանջել համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Տնօրենն ասաց, որ այսօր ևս դպրոցում դասադուլ է, առավոտից աշակերտները դպրոց չեն հաճախել:

Հիշեցնենք, որ երեկ նույն պահանջով համայնքում առավոտից բողոքի ակցիա և դասադուլ էր: Բնակիչների բողոքի ակցիան սկսվել էր ուրբաթ օրվանից: Այն կապված էր նախորդ շաբաթ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որում ներգրավված են եղել համայնքապետի թոռները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված