Շաբաթ, 16 նոյեմբերի

Որդին կասկածվում է հորը սպանելու մեջ



Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է զանգահարել 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հայրը` 1957 թ. ծնված Վ. Մ.ն, երեկվանից գտնվում է եղբոր` 1986 թ. ծնված Տ. Մ. տանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Այսօր էլ հոր հեռախոսահամարի զանգին պատասխանել է եղբայրը և հայտնել, որ հայրն այլևս չկա:

Մեկնած օպերատիվ խումբը Դավիթաշենի 2 թաղամասի 26 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել է Վ. Մ.ի դիակը` գլխի, կրծքավանդակի և ուսի շրջանների կտրած վնասվածքների հետքերով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 4.00-ից 5.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված բնակարանում, վիճաբանության ժամանակ, Տ. Մ․ մսագործի դանակով հարվածել է հոր մարմնի տարբեր մասերին՝ սպանելով նրան: Հանցագործության գործիքն առգրավված է:

Նույն օրը, ժամը 12.30-ին, Գ.Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկից ոստիկանության ծառայողները Տ․ Մ․ին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա ձերբակալված է: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն:

*** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված