
Աշխատանքային այցով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուք էջում տեղեկացրել է, որ իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ խոսակցություն է տեղի ունեցել: Վարչապետն ասել է, որ մանրամասները կպատմի Երեւան վերադառնալուց հետո: