Շաբաթ, 24 օգոստոսի

Նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման կազմավորման տարեդարձը



Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանում նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձը:

ՊՆ-ն հայտնում է, որ հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, հյուրեր:

Տարիներ շարունակ ՀՀ և ՌԴ զինված ուժերը համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստարաբաժանումների պատրաստվածությունը և անձնակազմի հմտությունները  կատարելագործելու նպատակով պարբերաբար անցկացվում են համատեղ զորավարժություններ, մարզումներ, դաշտային պարապմունքներ:

Միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ և հայ-ռուսական համատեղ միջոցառումների ընթացքում բարձր արդյունքներ արձանագրած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Ներկաներին իրենց մասնագիտական հմտություններն են ցուցադրել ՌԴ 102-րդ ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները:   


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված