Շաբաթ, 21 սեպտեմբերի

Միքայել Մինասյանը հետ է կանչվելու դեսպանի պաշտոնից



Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հետ է կանչվելու դեսպանի պաշտոնից։

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը։ Հարցին՝ ի՞նչ հիմնավորմամբ, փոխնախարարն ասաց՝ վարչապետի որոշմամբ։

Մեր հարցին, թե բացառո՞ւմ է, որ քաղաքական նշանակումներ լինեն դիվանագիտական ոլորտում, փոխնախարարն ասաց․

«Վարչապետը հստակ հայտարարել է, որ քաղաքական նշանակումներ չպետք է լինեն, մոտ ապագայում քաղաքական նշանակումները բացառում եմ, բայց երկարաժամկետ առումով չի կարելի բացառել, սակայն ուզում եմ շեշտել, որ խոսքը ոչ թե ինչ-որ մեկի քավորի կամ սանիկի մասին է, այլ ընդհանրապես բոլոր երկրներում կա պրակտիկա, որ կարող են քաղաքական նշանակումներ լինել, այլ հարց է, որ դրանք չպետք է գերակշռեն, իսկ մեզ մոտ հիսուն տոկոսից ավելին քաղաքական նշանակումներ են...քաղաքական նշանակումների շարքում է նաև պարոն Միքայել Մինասյանի նշանակումը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լուսիկ22:55 - 27 սեպտեմբերի, 2018
Եթե հիշողությունս չի դավաճանում ինձ, այդ դեսպանատունը բացվել էր Միքայել Մելքոնյանին վայել աշխատանքով ապահովելու համար: Գուցե արժե խնաել պետական միջոցները, միավորելով Իտալիայի և Վատիկանի դեսպանատները:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված