ՈՒրբաթ, 18 հոկտեմբերի

Քվեարկությունն ավարտված է. սկսվում է ձայների հաշվարկը



Քիչ առաջ Երևանում փակվեցին 475 ընտրատեղամասերի դռները: Ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտված է, քիչ անց կսկսվի ձայների հաշվարկը: 

Հիշեցնենք, որ մայրաքաղաքում, ըստ ԿԸՀ-ի, գրանցված է 848.343 ընտրող, որոնցից միայն 294.534-ն էր հասցրել քվեարկել ժամը 17:00-ի դրությամբ: Այսինքն՝ ընտրատեղամասերի փակվելուց 3 ժամ առաջ իր պարտքը կատարել էր երեւանցիների 34,72 տոկոսը:

Համեմատության համար նշենք, որ 2017-ի երեւանյան ընտրություններում 842.151 ընտրողից քվեարկել էր 345.158-ը կամ 41 տոկոսը:

Թե քանի հոգի է մասնակցել քվեարկությանը, ԿԸՀ-ն կամփոփի քիչ ավելի ուշ: 

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 8 կուսակցություն եւ 4 կուսակցությունների դաշինք:

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների համար անցողիկ շեմը ձայների 6 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը: Ավագանու կազմում մանդատ պետք է ստանա առնվազն 3 ուժ, այնպես որ եթե այնպես ստացվի, որ ընտրական շեմերը (6 կամ 8 տոկոսը) հաղթահարել կարողանա 3-ից քիչ ուժ, ապա ավագանու կազմում մանդատ կստանա նաեւ այն ուժը (ուժերը), որը չի անցել տվյալ շեմը, սակայն մնացածից առավել քվե է հավաքել:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված