Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

9/15 տեղամասի հանձնաժողովի նախագահ. «Կարծում եմ` 50 տոկոս և ավելի մասնակցություն կունենանք»



Այսօր Երևանի ավագանու ընտրություններին Կենտրոն վարչական շրջանի 9/15 ընտրատեղամասում երևանցիները ևս ակտիվ են:

Հանձնաժողովի նախագահ Գրիշա Ամիրխանյանի փոխանցմամբ` 17:02 դրությամբ քվեարկել է 650 քաղաքացի: «Ամեն ինչ հանգիստ է, մասնակցությունը բավականին բարձր է: Մինչև օրվա ավարտը, կարծում եմ, 50 տոկոս և ավելի մասնակցություն կունենանք»,- ասաց նա` հավելելով, որ ընտրության այս սարքերը կրկնաքվեարկության կամ ցուցակից դուրս մարդկանց քվեարկելու փորձերը գրեթե բացառում են: 

Ընտրատեղամասում գրանցված է 1780 ընտրող, ինչը նշանակում է, որ արդեն քվեարկել է մարդկանց 36,5 տոկոսը: 

Ինչպես Կենտրոնի այլ տեղամասերում, այստեղ ևս վստահված անձինք քիչ են: Ներկա էր միայն «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Արմեն Գրիգորյանը, ով նշեց, որ, թեև առավոտյան ինչ-որ տղաների խումբ է նկատել ընտրատեղամասի հարևանությամբ, սակայն քիչ անց նրանք հեռացել են: «Ամեն ինչ շատ հանգիստ է ընթանում»,- եզրափակեց նա: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված