ՈՒրբաթ, 19 հուլիսի

«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ. «Նույն հասցեում անծանոթ մարդիկ կան գրանցված»



9/25 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մեխակ Պետրոսյանն ասում է, որ իրենց մոտ գրանցված 640 ընտրող է ընտրել ժամը 16:00-ի դրությամբ, միաժամանակ ոչ մի խախտում չի արձանագրվել, շատ հանգիստ, շատ բարձր տրամադրությամբ է ընթանում քվեարկությունը: Ընտրողների թիվն այս ընտրատեղամասում 1864 է: Քվեարկողներից 5-ը դիմել են օգնության: Ցուցակային անճշտություն դեռևս չի հայտնաբերվել այս ընտրատեղամասում՝ ըստ հանձնաժողովի նախագահի:

«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Աբով Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ քվեարկության էին եկել պապ ու թոռ, ովքեր «հայտնաբերել» էին, որ իրենց հասցեում գրանցված են ևս երկու հոգի, ովքեր անծանոթ են եղել իրենց: Նրանք հայտնել են նաև, որ նախորդ ընտրություններին էլ իրենց հասցեում 5 հոգի է ավել գրանցված եղել, այսինքն՝ առանց իրենց՝ հասցեի սեփականատերերի իմացության: Առաջին դեպքից հետո դիմել էին ոստիկանություն, բայց, փաստորեն, ցուցակը մասամբ է մաքրվել:

«Պապիկը նույնիսկ ասաց, որ բոյկոտելու է ընտրությունը, ոստիկանությանը չի դիմելու, որովհետև քանիցս դիմել է, և բան չի փոխվում: Ես ասացի, որ նորից դիմի ոստիկանություն»,- ասաց Աբով Խաչատրյանը: Ըստ վերջինիս՝ ոստիկանությանն արդեն տեղեկացրել է, որտեղից պատասխանել են, որ առաջիկա ժամերին ընտրատեղամասում կլինեն և կպարզեն խնդիրը:

«Իմ քայլը» դաշինքի վստահված անձը նշեց, որ առավոտյան եղել է նաև 9/41 ընտրատեղամասում, որտեղ մի քանի հոգի ևս հայտնել են, թե իրենց հասցեներում անծանոթ մարդիկ են գրանցված, ինչի մասին ինքը տեղյակ է պահել ոստիկաններին:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված