ՈՒրբաթ, 20 սեպտեմբերի

Դիտորդները հիմնականում արձանագրել են տեղամասի անմատչելիություն, կահավորման խնդիր, վիճակահանության կարգի խախտում, կողմնակի անձանց ներկայություն



«Ականատես» դիտորդական առաքելությունը, որը ընդգրկում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնությունը, առցանց ռեժիմով հրապարակում է Երևանի ընտրատեղամասերում դիտորդների կողմից արձանագրած խախտումներն ու միջադեպերը: 

Առաքելության համաձայն՝ այս պահի դրությամբ ընտրատեղամասերում հիմնական խնդիրներն են՝ տեղամասի անմատչելիությունը, քվեարկության սենյակի կահավորումը, վիճակահանության կարգի խախտումը, կողմնակի անձանց ներկայությունը տեղամասում: 

Ըստ «Ականատեսի»՝ առավել շատ խախտումներ են արձանագրվել Նորք-Մարաշում գտնվող 9/6 տեղամասում (թիվ 157 դպրոց), Նոր Նորքի 2/16 տեղամասը (Ճարտարապետության և շինարարության պետական քոլեջ), Կենտրոնի 9/18 տեղամասը (Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոց):  


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված