Չորեքշաբթի, 21 օգոստոսի

Ցուցակների անճշտություն Դավթաշենի 5/08 ընտրատեղամասում



Դավթաշեն վարչական շրջանի թիվ 60 մանկապարտեզում տեղակայված 5/08 ընտրատեղամասում ցուցակների անճշտության դեպք է արձանագրվել։

Ծանոթանալով տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրված փաստին՝ տեղեկացանք, որ առավոտյան 8։44-ին երեք քաղաքացիներ սարքավորումներից իրենց 876, 879, 878 համարի կտրոնները վերցնելուց հետո մոտեցել են ցուցակներին և պարզվել է, որ ցուցակ 2-ում 871 համարին հաջորդում է միանգամից 881 համարը, այսինքն՝ բացակայում են թվով 10 ընտրողների տվյալներ։

Ցուցակ 2-ը համեմատվել է ընտրատեղամասում փակցված ցուցակների հետ, պարզվել է, որ նույն սխալն առկա է նաև դրանցում։ Տարածքային ընտրական հանձնաժողովից հանձնարարել են նշված երեք քաղաքացիների տվյալները լրացնել առանձին թղթի վրա և կցել ընտրողների ցուցակին, ինչից հետո քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը։

5/08 ընտրատեղամասում գրանցված է 1617 քաղաքացի, որոնցից 298-ը 12։15-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցել է։ Թիվ 60 մանկապարտեզում տեղակայված են նաև 5/09 և 5/10 ընտրատեղամասերը։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված