Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Առաջին անգամ հանգիստ սրտով եկել է քվեարկության



Արեւիկ Մեսրոպյանը 1973 թվականից Աջափնյակ վարչական շրջանի ընտրող է: Այսօր քվեարկության էր եկել հարևանուհիների հետ եւ զարմացել, որ 6/22 ընտրատեղամասի բակում հավաքված տղամարդիկ չկան եւ ընտրողներին չեն ուղղորդում:

Տիկին Արեւիկը «Հետք»-ին պատմեց, որ նախորդ ընտրություններում տարբեր կուսակցություններից գալիս էին բնակարաններ, ցուցակագրում ապրողների տվյալները եւ հետաքրքրվում, թե ում օգտին են քվեարկելու: Ասում է՝ որդին բարկանում էր եւ կոպիտ ձեւով դուրս հրավիրում եկածներին:

Նրա փոխանցմանբ՝ լինում էին դեպքեր, երբ տղամարդիկ գալիս էին բակ եւ բնակիչներին առաջարկում ավտոմեքենաներով ուղեկցել մինչ ընտրատեղմաս, չնայած այն երկու շենք այն կողմ էր:

«Գալիս էին բակեր, նստեցնում էին մեքենաները: Ասում էին՝ նստեք, մեքենաներով կգնանք ընտրության, բայց ընդամենը երկու քայլ էր: Նախկինում էլ էստեղ լիքն էին, ասեղ գցելու տեղ չէր լինում: Մոտենում էին, ասում ՝ սրան քվեարկեք, նրան քվեարկեք: Սա մեր հորեղբոր տղան է, մեր ծանոթն է: Սա կանի, նա կանի»,- պատմեց ընտրողը:

Ասում է՝ այս ընտրությանը ոչ ոք չի մոտեցել, ոչինչ չի առաջարկել: Վերջին շրջանում տեղի ունեցած բացահայտումներից հետո տիկին Արեւիկի հավատը մեծ է, առաջին անգամ հանգիստ սրտով եւ մեծ հույսով եկել է քվեարկության:

«Խաբված ժողովուրդ ենք, ամեն ինչին հավատում ենք: Ով բեմ է դուրս գալիս, խոստանում է, հավատում ու սպասում ենք, բայց ոչինչ չի լինում: Բայց այս անգամ մի տեսակ հանգիստ եմ»,- ասաց նա:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված