Կիրակի, 22 սեպտեմբերի

Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ



Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաբանական անձանց միությունից վերակազմավորվեց և դարձավ հասարակական կազմակերպություն, որի հիմնադիր ժողովի ընթացքում էլ  ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ:

Նրա թեկնածությունը առաջադրել էին ՀՖՖ իրավաբանական անձանց միության գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող գրեթե բոլոր թիմերը: Բուն ընտրությունից առաջ Արթուր Վանեցյանը հանդես եկավ ծրագրային ելույթով և նշեց, որ այն կաևորագույն սկզբունքը, որով առաջնորդվելու է ՀՖՖ-ն, հետևյալն է՝ ֆուտբոլը բոլորի համար է:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը 2002 թվականից մինչև այսօր զբաղեցնում էր Ռուբեն Հայրապետյանը, ով ներկա չէր միջոցառմանը:

ՀՖՖ նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցավ նաև գործկոմի անդամների ընտրությունը: Քանի որ գործկոմի 16 թափուր տեղերի համար եղել է նույնքան առաջադրում, բոլոր թեկնածուներն էլ ընտրվեցին գործկոմի անդամներ:

Մասնավորապես ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ դարձան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը, ինչպես նաև ֆուտբոլային մեկնաբաններ, ֆուտբոլային ակումբների նախագահներ և այլք: ՀՖՖ գործկոմի անդամների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված