Երեքշաբթի, 20 օգոստոսի

ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններից մեկ օր առաջ Վարդան Մինասյանը հրաժարական է տվել



Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեռևս գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Բացի այդ, հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հետ մեկտեղ Վարդան Մինասյանը զբաղեցնում էր ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը, որից Մինասյանը կրկին հրաժարվել է: 

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ գործկոմին վստահության համար: Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ հավաքականին»,- հրաժարականից հետո ասել է մարզիչը:

Հատկանշական է, որ Վարդան Մինասյանը հրաժարականի դիմումներ է ներկայացրել ՀՖՖ նախագահի և գործկոմի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն է:

Վարդան Մինասյանը Հայաստանի ազգային ընտրանու ղեկը երկրորդ անգամ ստանձնել էր այս տարվա ապրիլի 10-ին: Նրա գլխավորությամբ հավաքականը սեպտեմբերի 6-ին մեկնարկեց Ազգերի լիգայի խաղարկությունում և 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի նկատմամբ, իսկ սեպտեմբերի 9-ին հյուրընկալվելիս, մեղմ ասած, դժգույն խաղով 2:0 հաշվով զիջեց Մակեդոնիայի ընտրանուն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված