Կիրակի, 17 նոյեմբերի

Աշխատանքային տարածք կհատկացվի Բաղրամյանի տարածքային զինկոմիսարիատի աշխատակիցներին



Արմավիրի մարզի զինվորական կոմիսարիատի Բաղրամյանի տարածքային բաժանմունքի աշխատակիցները կունենան առանձնացված տարածք՝ աշխատանքային գործունեությունը կազմակերպելու համար։

Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց Արմավիրի մարզպետարանին ամրացված, Բաղրամյան համայնքում գտնվող նախկին շրջկոմի վարչական շենքում տարածք հատկացնել պաշտպանության նախարարությանը:

Կառավարություն բերված որոշման նախագծում ասվում է՝ Բաղրամյանի տարածքային բաժանմունքը չունի աշխատանքային տարածք և բաժամունքի 3 աշխատակիցները չունեն համապատասխան պայմաններ` աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար։

Նրանց աշխատանքային պայմանները կազմակերպելու համար Արմավիրի մարզպետին գրությամբ դիմել է մարզի զինվորական կոմիսարը՝ խնդրելով այդ շենքում 2 ազատ աշխատասենյակ տրամադրել։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված