Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Կառավարությունը Գանձաքար համայնքից կինոթատրոնի շենքը հետ վերցրեց



Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց Տավուշի մարզի Գանձաքար համայնքից հետ վերցնել նրան 2013 թվականին փոխանցած կինոթատրոնի շենքը։

2013 թվականի օգոստոսի 29-ին կառավարությունը որոշել էր Գանձաքարում գտնվող կինոթատրոնի շենքը և դրան կից հողամասը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել համայնքին։

Համայնքը այդ որոշմամբ պարտավորվել էր շենքը վերակառուցել որպես մշակութային կենտրոն, 3 տարվա ընթացքում՝ սկսած 2016 թվականից, կատարել 173 մլն դրամի ներդրումներ։

Սակայն Գանձաքար համայնքի ղեկավարը բազմաթիվ գրություններով հայտնել է, որ համայնքի ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով ներկայումս ստանձնած պարտավորությունները կատարել չի կարող և խնդրել է հնարավորինս աջակցել համայնքին:

Հունիսի 20-ին պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչների և Գանձաքար համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում և որոշվել է ուժը կորցրած ճանաչել 2013 թվականին ընդունված որոշումը և հաշվարկված տուգանքներով ձևավորված ֆինանսական պարտավորությունները ներել։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված