Երկուշաբթի, 18 նոյեմբերի

Կուսումնասիրվի բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ ձեւավորված կայունությունը



Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագետները սեպտեմբերի 17-20- առաքելական այցով Երեւանում են` նպատակ ունենալով բարելավել հայ համաճարակաբանների` մանրէաբանական և համաճարակաբանական տվյալների մշակման և  վերլուծության կարողությունները: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում միջազգային փորձագետները ներկայացնելու են նաև WHONET ծրագիրը, որը կնպաստի   հիվանդանոցներում համաճարակաբանական մշտադիտարկման համակարգի զարգացմանը,  ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների նպատակային ընտրությանը` էմպիրիկ բուժման նպատակով:

Թրեյնինգի ընթացքում 10 կլինիկական մանրէաբաններ եւ համաճարակաբաններ կհմտանան ավելի վաղ ստեղծված տեղեկատվական բազայի հետ աշխատելու գործում,  որպեսզի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ տվյալների վերլուծություն իրականացնեն: Համակարգված վերլուծության արդյունքում ակնկալվում է նախ կոնկրետ հիվանդանոցների, ապա ազգային մակարդակով ունենալ ընդհանուր պատկեր, թե հակամանրէային որ դեղերի նկատմամբ է կայունություն դիտարկվում: Վերլուծության իրականացումը մեծապես կարեւորվում է այն առումով, որպեսզի աստիճանաբար անցում կատարվի հակաբիոտիկների առավել ճշգրիտ, պատշաճ եւ ռացիոնալ նշանակման եւ կիրառման քաղաքականության:

PoP հետազոտությանը ծրագիրը փուլային է, ներկայում ներառում է 4 խոշոր բուժհաստատության, ՀՎԿԱԿ-ի ռեֆերենս լաբորատորիայի մասնագետներին, ինչպես նաև ԵՊԲՀ-ի համաճարակաբանության ամբիոնի  համաճարակաբաններին:

Առաքելական այցի ավարտին նախատեսված է հանդիպում միջազգային փորձագետների, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակազմի և առողջապահության նախարարության շահագրգիռ կողմերի հետ` ծրագրի ավարտից հետո տվյալների հավաքագրման, կառավարման, ինչպես նաև  հետազոտության շարունակականությունը ապահովելու վերաբերյալ:

«Հակամանրէային դեղերի նկատմամբ  կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտությունը» (PoP study) մեկնարկել է 2017 թվականի հունիսի 1-ից:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված