Երկուշաբթի, 18 նոյեմբերի

Մեկնարկել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող PFP վերապատրաստման ծրագիրը



Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները տեղեկացնում է PFP (Professional Fellows Program) պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրի մասին: Ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթական հաստատություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական եւ կառավարման գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

  • ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական եւ կառավարման գործընթացներին,

  • կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,

  • ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,

  • միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից-վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն՝ 2019թ. գարնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն ապրիլի վերջից մինչեւ հունիսի սկիզբը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

  • լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ

  • ունենան առնվազն բակալավրի կրթություն

  • դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան

  • ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ

  • ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական եւ հանրային սեկտորում

  • տիրապետեն անգլերենին:

 PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2018թ. նոյեմբերի 5-ը ներկայացնեն առցանց դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp

Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծրագրի կայքից http://professionalfellows.americancouncils.org/ կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված