Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարկել է օգոստոս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքը



Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 106 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 49 265 712 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 44 դեպքով նշանակվել է 3 540 000 դրամի վարչական տուգանք, ինչպես նաև իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 2 218 642 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մասնավորապես՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 44 դեպք, հաշվարկվել է 45 782 742 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 580 000 դրամի վարչական տուգանք։

Իրականացված ստուգումներ՝

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորատուս», «Մարտունի», «Վարդենիս» մասնաճյուղերում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի հատված 75 ծառի կոճղ, հաշվարկվել է 2 218 642 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ստուգման նյութերը տրամադրվել են իրավապահ մարմիններին։

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

Արձանագրվել է իրավախախտման 37 դեպք, հաշվարկվել է 1 352 050 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1 600 000 դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտ

Արձանագրվել է ապօրինի որսի 11 դեպք, հաշվարկվել է 1 800 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 360 000 դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 400 000 դրամի չափով։

Ջրերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 150 000 դրամի չափով, հաշվարկվել է 29.820 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցրած վնաս։

Ընդերքի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 200 000 դրամի չափով։

 Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150 000 դրամի չափով, հաշվարկվել է 2.099.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցրած վնաս։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100 000 դրամի չափով։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 5 255 538 դրամ:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված