ՈՒրբաթ, 13 դեկտեմբերի

ՌԴ ՊՆ. Իսրայելի ռազմաօդային ուժերը կրակի տակ են դրել ռուսական Ил-20-ը, որը խոցել են սիրիական ՀՕՊ ուժերը



Սիրիայի միջերկրածովյան ափին սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ռուսական  Ил-20 հետախուզական ինքնաթիռը, սակայն այն «կրակի տակ են դրել» իսրայելցի օդաչուները, ովքեր հարվածներ են հասցրել Լաթաքիա նահանգում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ իսրայելական կողմի գործողությունները որակելով «թշնամական»:

Օդանավի կործանման հետևանքով զոհվել է 15 ռուս զինծառայող: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները կառավարվող ռումբերով հարվածներ են հասցրել Լաթաքիայում տեղակայված օբյեկտներին:

«Ծածկվելով ռուսական ինքնաթիռով, իսրայելցի օդաչուները սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից կրակի տակ են դրել Ил-20-ը, որը խոցվել է С-200 հրթիռային համալիրից»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը:

Ըստ Կոնաշենկովի՝ Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարությանը չի ծանուցվել Իսրայելի կողմից ավիահարվածներ հասցնելու մասին: Կոնաշենկովը ընդգծում է, որ F-16-ի օդաչուները «չէին կարող չտեսնել ռուսական ինքնաթիռը, քանի որ այն վայրէջքի էր պատրաստվում 5 կմ բարձրությունից», բայց այնուամենայնիվ «միտումնավոր գնացել են այդ սադրանքին»:

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ իրենք պատասխան գործողություններ ձեռնարկելու իրավունք ունեն: Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Շերինը կոչ է արել «կոշտ և արագ» պատասխանել Իսրայելի գործողություններին: Իսրայելը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել նախօրեին ավիահարվածներ հասցնելու փաստը:

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ նախարար Սերգեյ Շոյգուն Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հեռախոսազրույցում շեշտել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի «անպատասխանատու գործողությունների» հետևանքով զոհվել է 15 ռուս զինվորական:

Լուսանկարը՝ Dmitry Terekhov / Flickr


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված