Երկուշաբթի, 15 հուլիսի

Երևանի ավագանու ընտրությունների համար ընտրակաշառք բաժանելու և առաջարկելու դեպքով յոթ ահազանգ է ստացվել



Մինչ այս պահը Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք բաժանելու և առաջարկելու դեպքով յոթ ահազանգ է ստացվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից։

Յոթ դիմումներից 5-ը եղել է մամուլի հրապարակում, մեկը՝ ֆեյսբուքյան գրառում, մյուսը՝ քաղաքացու հաղորդում, որի հիման վրա երեկ քրեական գործ է հարուցվել։ Մնացած 6 ահազանգերը ստուգվել են, սակայն չեն հաստատվել ընտրակաշառք բաժանելու տեղեկությունները։

Քրեական գործ հարուցվել է դեպքով, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ:

Մասնավորապես հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են մոտեցել երկու կին, տեղեկացել սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում նրա մասնակցության վերաբերյալ և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար առաջարկել 60 000 դրամ, կամ դրանից բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում՝ մեկ ամսվա կենսաթոշակի չափով գումար: Քաղաքացուց մերժում ստանալուց հետո կանայք հիշյալ վայրից անմիջապես հեռացել են:  

Քրեական գործը հարուցվել է քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելու, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով քվեարկությունը խախտելու հիմքով։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված