Չորեքշաբթի, 24 հուլիսի

Իրավապահները խուզարկություն են կատարում Yerevan.today կայքի գրասենյակում



Այս պահին իրավապահները խուզարկություն են կատարում Yerevan.today կայքի գրասենյակում։ Տեղեկատվությունը հաստատել է նաև լրատվամիջոցը՝ «Ֆեյսբուք»  սոցիալական ցանցի իր էջում լուսանկար տեղադրելով և հայտնելով` «Խուզարկում են Yerevan.today- ը. լրագրողները սպասում են պարզաբանումների»

Քննչական կոմիտեն քիչ առաջ տեղեկատվություն տարածեց հայտնելով,  որ «Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»։

Իրավապահ մարմինները մի քանի հասցեներում են կատարում խուզարկություններ, որոնք այս պահին չեն մանրամասնում։

Իրավապահները գրասենյակում գաղտնալսող սարքեր են փնտրում և խուզարկում փաստաթղթերը։

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել էր Քննչական կոմիտեին:

Օրեր առաջ yerevan.today-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել եր ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրեւ թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց, միեւնույն է, լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության: Հայտնում ենք, որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները եւ համացանցից օգտվողները: Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված