Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

Հարավարևելյան Ասիայում «Մանգխուտ» թայֆունը զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել



Հարավարևելյան Ասիայում մեծ ավերածությունների և զոհերի պատճառ է դարձել «Մանգխուտ» անունը ստացած թայֆունը, որն իր առաջին հարվածները հասցրել է Ֆիլիպիններին: Վերջին տվյալներով` այնտեղ 28 մարդ է զոհվել: 

BBC-ի փոխանցմամբ՝ այս պահին էլ թայֆունը իր ավերածություններն է շարունակում չինական Հոնկոնգում, որտեղ փակ են դպրոցները, առևտրի սրահները, այլ տարբեր հաստատություններ, ամբողջովին չեղարկվել են միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները:

Հոնկոնգի իշխանությունները հայտնել են մոտ 100 տուժածի մասին, զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ուժգին քամին տապալում մոտավորապես 50 տոննա զանգված ունեցող վերամբարձ կռունկը:

Օդերևութաբանները «Մանգխուտ» թայֆունը համարում են 2018 թվականին մոլորակի ամենաուժգին արևադարձային ցիկլոնը, տարբեր վայրերում քամու արագությունը կազմել է
117 կմ/ժ: 

BBC-ի Հոնկոնգի թղթակցի հավաստմամբ՝ «վատագույնն արդեն անցյալում է», թայֆունի ուժգնությունը գնալով նվազում է: Սպասվում է, որ թայֆունի հաջորդ «կանգառը» կլինի Հոնկոնգին հարևան Գուանդուն նահանգը:

Լուսանկարը՝ Lam Yik Fei/Getty Images


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված