Հինգշաբթի, 23 մայիսի

Զրոյացվելու են ներկրվող մորթեղենի և մշակված մորթու մաքսատուրքերը



Մորթեղենի և մշակված մորթու հումքի մաքսային տուրքը զրոյացվել է: Այս մասին օրեր առաջ որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Մորթեղենի ներկման նախկին մաքսատուրքը կազմում էր 3-5 %։

Մաքսատուրքը զրոյացվելու է որոշման հրապարակման օրվանից 30 օրվա ընթացքում և զրոյական է լինելու մինչև 2020թ սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ այս որոշումը թույլ կտա խթանել ԵԱՏՄ տարածքում  բնական մորթուց պատրաստված իրերի արտադրությունը։ Մանավորապես, որոշումը թույլ կտա կրճատել արտադրողների ծախսերը արդեն պատրաստի ապրանքը վաճառքի հանելիս, ինչն էլ իր հերթին կնպաստի ապրանքի ինքնարժեքի նվազմանը, իրացման ժամկետի կրճատմանը և կավելացնի դրամաշրջանառությունը։

2016թ․ համեմատ 2017թ․ին երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող մորթեղենի և մշակված մորթուց պատրաստված ապրանքների թիվը մեծացել է 1,5 անգամ՝ կազմելով 1081 տոննա՝ 29,4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

Նշենք, որ ամիսներ առաջ զրոյացվել էին նաև արդյունաբերական ճարպային սպիրտի, կեղևով հնդկական ընկույզի մաքսատուրքերը, իսկ նախորդ տարի նաև՝ դաբաղանյութերի դաբաղի և դաբաղանյութերի պատրաստուկների մաքսային արժեքը՝ կաշվե իրերի արտադրությունը խթանելու համար։

Հիշեցնենք, որ դեռևս 2016թ․ օոգոստոսի 12-ից մաքսային միության տարածքում վաճառվող մորթուց պատրաստված իրերի համար սահմանվել էր պարտադիր ռադիոհաճախականության ՝ RFID չիպերով մակնշում։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված