Կիրակի, 15 դեկտեմբերի

«Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ում հայտնաբերված ապօրինությունների փաստերով քրեական գործ է հարուցվել



Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից մատուցվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման, հանրային առողջապահական և առողջապահական հարակից ծառայությունների գները սահմանված են նշված ընկերության և առողջապահության նախարարության աշխատակազմի միջև կնքված համապատասխան պայմանագրի հավելվածով, որի համաձայն սահմանված են ցերեկային ստացիոնար և գիշերային ստացիոնար բուժման սակագները՝ համապատասխանաբար 64.700 և 107.900 դրամ:

Այս տարվա հունվարից մինչև օգոստոս, ընկերության բուժանձնակազմն ու հաշվապահություն իրականացնող աշխատակիցները իրենց օգտին օգտագործելով կարգադրիչ և այլ գործողություններ, այն է ստանալ ամսական հավելյալ աշխատավարձերի գումարներ, կենտրոն դիմած բազմաթիվ քաղաքացիների հիվանդության պատմագրերում և նրանց անուններով առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն ներկայացված հաշվետվություններում մուտքագրել են իրականությանը չհամապատասխանող մատուցված բուժօգնության տեսակների ու բուժման օրերի ավել քանակների կեղծ տվյալներ: 

Մասնավորապես, փաստացի ցերեկային ստացիոնարի հիվանդները ձևակերպվել են որպես գիշերային ստացիոնար բուժօգնություն ստացած հիվանդներ, իսկ մի քանի դեպքերում էլ հավելագրվել են բուժման օրերի քանակները, ինչի արդյունքում կենտրոնի հաշվեհամարին պետական բյուջեից փոխանցվել է լրացուցիչ գումար և պետությանը պատճառվել էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված