Շաբաթ, 21 սեպտեմբերի

«Բնակարան երիտասարդներին» ծրագրի տոկոսադրույքը նվազում է, ամուսինների տարիքային գումարը` 65-ից դառնում 70



Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված որոշումը։ Կառավարությունը շարունակելու է «Բնակարան երիտասարդներին» վարկային ծրագրով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորումից բացի` մեղմել կանխավճարի վճարման դժվարությունները: Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` ասելով, որ ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով` ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:

Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն՝ առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5% տարեկան տոկսադրույքով մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ ձեռք բերել:

«Նախատեսվում է ավելացնել նաև զույգերի տարիքային շեմը, ամուսինների տարիքի ընդհանուր գումարը 65-ից դարձնել 70։ Հաջորդ նորամուծությունը վերաբերում է կանխավճարին, որը մինչ այժմ կազմել է 30 տոկոս, իսկ հիմա կանխավճարի ապահովագրման ինստիտուտն է ներդրվում, այլ կերպ ասած՝ կանխիկի միջոցներով կանխավճար կարող է տրամադրվել 10 տոկոսի չափով, իսկ տասից երեսուն տոկոսի տարբերության համար կարող է ներկայացվել ապահովագրություն, որը կբարելավի վարկառուի համար կանխիկ հոսքերի կառավարման հարցը»,- ասաց Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով՝ այս նախագծով հնարավորություն է ընձեռվում նորակառույց շենքերում ևս ձեռք բերել բնակարան: Այդ դեպքում քաղաքացիները օգտվելու են միայն եկամտային հարկը որպես հիպոթեքային վարկի տոկոսավճարի փոխհատուցումը օգտագործելու հնարավորությունից, և կարող են ձեռք բերել առավելագույնը 30 միլիոն դրամով բնակարան:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված