Շաբաթ, 21 սեպտեմբերի

Կառավարությունը հաստատեց երկրորդ երեխայի և մեկից ավելի երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը



Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը եռապատկվեց՝ հիսուն հազար դրամից դառնալով 150 հազար դրամ։

Փոփոխություններ են նախատեսվում նաև մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում միանվագ գումարի չափում։ Հիշեցնենք, որ այս հարցը ներկայացվել էր դեռևս կառավարության նախորդ նիստին և բավական քննարկվեց, հնչեցին մի շարք առաջարկներ, որոնցից մեկն էլ այն էր, որ զույգի կամ եռյակի ծննդյան դեպքում միանվագ գումարը պետք է ավելին լինի։

Նախագիծը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ գործող կարգի համաձայն՝ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 50 հազար դրամ է, այժմ առաջարկում են այն եռապատկել՝ դարձնելով 150 հազար դրամ։

Նախարարի խոսքով՝ երկրորդ երեխայի ծնունդը պետության համար ռազմավարական նշանակություն ունի։ Թանդիլյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին քննարկման ժամանակ առաջարկ հնչեց, որպեսզի մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում այլ կարգավորումներ լինեն,  այդ առաջարկը ներառել են, և մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում յուրաքանչյուր երեխայի համար միանվագ չափը կսահմանվի յուրաքանչյուր երեխայի կարգաթվին համարժեք գումարով։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված