Հինգշաբթի, 22 օգոստոսի

Ստուգումներ են սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում



Սեպտեմբերի 10-ից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինը ստուգումներ է սկսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ստուգումները տևելու են 15 աշխատանքային օր, սակայն եթե անհրաժեշտություն լինի, ժամկետը գուցե երկարացվի: Այս մասին մեզ փոխանցել է տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Ստուգումներն ընդգրկելու են և՛ ընդերքին, և՛ բնապահպանությանն առնչվող հարցեր:

Ա. Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ստուգումների մեջ ներառվելու է ԶՊՄԿ-ի աղտոտված պարզվածքը Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետ թափվելու փաստի առթիվ հարուցված վարչական վարույթը:

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ վարույթը գործունեության այնպիսի տեսակ է, որը լիարժեք ուսումնասիրություն չի ենթարկում տնտեսվարողի կամ սուբյեկտի գործունեությունը, այն ավելի շատ մակերեսային գործառույթներ է ենթադրում, ինչպես օրինակ, զննությունը, ցուցանմուշ վերցնելը: Եվ եթե  վարչական վարույթի շրջանակներում հնարավոր խնդիրները պարզելու անհրաժեշտություն է առաջանում, համապարփակ ուսումնասիրություն կատարելու համար առաջարկություն է արվում ստուգում իրականացնել, դա կարող է լինել հէկ, հանքարդյունաբերող ընկերություն և այլն: Ահա և աղտոտված պարզվածքի վարույթի դեպքում տեսչական մարմնին առաջարկվել է ստուգում իրականացնել:

Հիշեցնենք, որ մայիսին կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել ստուգումներ սկսել 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում: Տեսչական մարմինն առաջին ստուգումն իրականացրել էր Ամուլսարի հանքավայրում:

Լուսանկարը՝ miningmetal.am-ի


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված