Կիրակի, 17 նոյեմբերի

Ոստիկանությունը բերման է ենթարկել երեք թիկնազորի



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ՝ սեպտեմբերի 11-ին, հայտարարեց. «Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել»:

Վարչապետի այս հայտարարությունից հետո ոստիկանության բաժանմունքներ է բերման ենթարկվել ուղեկցող երեք թիկնազոր: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից: Թե որ պաշտոնյայի կամ օլիգարխի թիկնազորն է բերման ենթարկվել ոստիկանություն, այնտեղից չմանրամասնեցին: Նրանց փոխանցմամբ՝ թիկնազորերը բերման են ենթարկվել ուղեկցում իրականացնելու համար, եւ ստուգվել է նրանց մոտ հայտնաբերված զենքերի օրինականությունը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված տեսանյութերից մեկում երևում է, որ երեկ բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորը, մյուս տարածված տեղեկատվության համաձայն՝ բերման է ենթարկվել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորը: Թիկնազորերը բերման են ենթարկվել Լեո, Բագրևանդ, Էրեբունի փողոցներից:

Առաջին թիկնազորը բերման է ենթարկվել սեպտեմբերի 11–ի գիշերը՝ Էրեբունի փողոցից, որի մոտ զենք չի հայտնաբերվել: Բերման ենթարկված մյուս երկու թիկնազորի մոտ զենք է հայտնաբերվել, որոնց օրինականությունը ստուգվում է: Բերման ենթարկված երեք թիկնազորի անդամները ազատ են արձակվել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված