Երեքշաբթի, 22 հոկտեմբերի

Խորհրդարանն ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավոր



Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավոր ընտրվեց Էդգար Սեդրակյանը Ազգային Ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:

ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 89-ը, երկու քվեաթերթիկ համարվել է անվավեր: Առաջադրված թեկնածուներից Արգիշտի Ղազարյանի օգտին քվեարկել է 11 պատգամավոր, Արծրուն Միրզոյանի օգտին՝ 9 պատգամավոր, Էդգար Սեդրակյանի օգտին՝ 67 պատգամավոր:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրվեց Էդգար Սեդրակյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց խորհրդարանին վստահության համար:

Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությունը:

75 կողմ, 10 դեմ ձայներով Տիգրան Ուրիխանյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված