Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

Խորհրդարանն ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ և ՍԴ անդամ



81 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Արման Դիլանյանին: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները՝ ասելով, որ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 88-ը: ՍԴ նորընտիր անդամ Արման Դիլանյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին վստահության համար և երդվեց:

«Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը` ՀՀ-ի և ժողովրդի առաջ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ ու անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»,- ասաց նա: Արման Դիլանյանի թեկնածությունն առաջադրել էր դատավորների ընդհանուր ժողովը:

Գագիկ Մելիքյանը ներկայացրեց նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության արդյունքները: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում ներկայացված էր Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, 74-ը կողմ է քվեարկել, 10-ը՝ դեմ: Հիշեցնենք, որ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված