ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

«Վերնիսաժում» տաղավարի գները ֆիքսված են` ամառ, թե ձմեռ. ահազանգում են որոշ վերնիսաժցիներ



Երևանի Խանջյան փողոցից մինչև Հանրապետություն փողոց՝ շուրջ 2 հեկտար տարածության վրա, արդեն 25 տարի, սկզբում՝ տարերայնորեն, իսկ 1996-ից՝ կանոնակարգված, գործում է «Վերնիսաժը»՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքը:

1996-ից «Վերնիսաժը» գործում է «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ի տնօրինությամբ, որը հիմնադրել է Հարություն Նավասարդյանը: Վերջին անգամ տարածքը հիմնանորոգվել է 2016-17 թթ.-ին՝ «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ի կողմից: Մի քանի շարքերով տեղադրվել են ժամանակակից տաղավարներ՝ արևից ու անձրևից պահպանող թեթև կոնստրուկցիաներով ծածկեր, բարեկարգվել են ճեմուղիները, տեղադրվել են ցայտաղբյուրներ, նորացվել է լուսային ու էլեկտրական սնուցման ցանցը:


«Վերնիսաժի» «հնաբնակները», սակայն, նշում են, որ դրական փոփոխություններով հանդերձ, բաց երկնքի տակ կազմակերպված ավելի քան 20 տարի գործող ցուցահանդես-վաճառքը կանոնակարգման կարիք ունի: Ավելացել է արվեստի գործեր չհանդիսացող իրերի վաճառքը. «Հայկական սուվինիրը Չինաստանում է արտադրվում», «Փեթակից հուշանվերներ են վաճառվում», «անգամ չիր ու չամիչ է վաճառվում Վերնիսաժում, մնում է մսի պասաժ բացվի»,- ասում են վերնիսաժցիները:

Որոշ վերնիսաժցիներ ահազանգում են նաև՝ վճարում են տեղի գումար՝ մեկ քառակուսի մետրի համար 1000 դրամ, վճարում են անգամ այն օրերի համար, երբ չեն գալիս, նաև ամառ-ձմեռ նույն գումարն է: Բայց ամենակարևոր ահազանգն այն է, որ վճարում են առձեռն, ոչ թե բանկային հաշվեհամարին ու կտրոն չեն ստանում:

Փայտարվեստի վարպետ Սամվել Թադևոսյանն ասում է, որ կարող են հանգիստ վճարում կատարել ՍՊԸ-ի հաշվեհամարին, կարող են գործել զեղչեր, օրինակ՝ չգալու դեպքում նույն գանձումը չարվի, կամ ձմռանը գները իջնեն, քանի որ, բնական է` ձմռան ամիսներին առևտուրը անհամեմատ զիջում է տաք սեզոնի ժամանակ արվածին:

«Հետք»-ը լսել է նաև «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ի տնօրենի՝ Պավել Գուրողլյանի պարզաբանումները: Նա ասաց, որ շաբաթ-կիրակի օրերին լավ եղանակի դեպքում մոտ 1600 մարդ  է վաճառում իր ապրանքը «Վերնիսաժում»: Պարզաբանեց, որ տաղավարների գումարներով վճարում են հարկեր, կոմունալ վարձեր ու աշխատավարձեր: Որպես խնդիր առանձնացրեց գողությունը. «Ջեբկիրները շատ են»:

«Վերնիսաժի» տնօրենը նշեց, որ անգամ շաբաթ-կիրակի տեղի խնդիր է լինում, մոտ 80-85 մարդ դուրս է մնում: Ինչ վերաբերում է ոչ արվեստի գործերի համար այլ տարածք հատկացնելուն, ապա տնօրենի հավաստմամբ, տնօրինությունը չի կարող նման տարանջատում անել, քանի որ արվեստի ու ոչ արվեստի գործերը հաճախ նույն տաղավարում, նույն անձի կողմից են վաճառվում:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. ED23:41 - 4 հուլիսի, 2018
I've bought in the past a lot of Articles there . Ley say till 5 years ago , BUT muss say Vernissage Market has become TOO expensive . There are vendors there who should better move out and open there own shops or extra rich people !!! Vernissage Market should remain Vernissage Market! It should be Effortable first of all for locals and than diffent kind of tourists- This shouldn't become a place to CHEAT tourists!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված