Կիրակի, 17 նոյեմբերի

Բողոքի ակցիա՝ կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով



Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» ազգային-եկեղեցական նախաձեռնությունը Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում բողոքի ակցիա էր կազմակերպել։ Կաթողիկոսի հրաժարականից հետո շարժումն ակնկալում է կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։

Վաղը շարժման անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպելու են Գարեգին Բ-ի հետ նրա հրավերով:

Նշենք, որ Մայր Աթոռի միաբանական ժողովից հետո այսօր հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է, որ  «...ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը»:

Այսօրվա բողոքի ակցիային ներկա էին Հայր Կորյունը, Տեր Արմեն քահանա Մելքոնյանը, Հայր Անդրեասը:

Տեր Արմեն քահանա Մելքոնյանն, ով այսօր, ի դեպ, ներկա էր «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավարությանը, նկատեց, որ դատավորները կարող են սխալվել, բայց եկեղեցին, հովվապետը պիտի քրիստոնեական ճշմարտություններով առաջնորդվի: Տեր Արմենը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի պաշտոնանկ արված հոգևոր հովիվն է, ով բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումների, Հայ Առաքելական եկեղեցում տեղի ուենցող խնդիրների մասին: Նա նշեց, որ հոգևորականները մտավախություն ունեն, որ շարժմանը միանալով կարգալույծ կարվեն և իրենց ընտանիքները, երեխաները խնդրի առաջ կկանգնեն.

«Մեկին կարգալույծ կանի, երկուսին, բայց բոլորին չի կարողանա»: Տեր Արմենը նշեց, որ այդ նպատակով հաշվեհամար է բացվել: Նա դիմեց հայությանը աջակցել քահանաներին նման պարագայում:

«Մենք ուզում ենք ունենալ Հայրապետ, ով ոչ միայն մայիսի 28-ին կերևա ժողովրդի մեջ Սարդարապատում կամ այլ տոների, այլև լինի Խորենացիում»,-ասաց Տեր Արմենը՝ նկատի ունենալով 2016-ի հուլիսին Խորենացի փողոցի դեպքերը:

Հայր Կորյունի խոսքով, կարճ ժամանակ անց վեհափահի հրաժարականը պահանջողների կբազմապատկվեն, քանի որ նոր Հայաստանում ժողովրդի սերը վայելող աշխարհիկ  իշխանության կողքին պիտի լինի նույնպիսի հոգևոր առաջնորդ, ով կլինի ժողովրդի կողքին:

«Սարդարապատում մեր սիրելի վարչապետն ինչ սեր ու հարգանք էր ստանում և այդ ֆոնի վրա ես փնտրում էի նրա կողքին հայրապետին, տեսա մի մարդու գավազանով, ով մենակ առջևից կքայլեր, որը մերժվածի տեսք ուներ, դա մեծ ցավ էր ինձ համար »,- ասաց Տեր Կորյունը:

Ժողովուրդը՝ հոգևոր հայրերի հետ, խաչերթով անցավ Երևանի փողոցներով: Իսկ շաբաթ օրը քաղաքացիները ավտոերթով շարժվելու են Մայր Աթոռ:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (9)
1. Hagop08:44 - 7 հունիսի, 2018
The Armenian Apostolic Church is another corrupt oligarchy that needs to be overhauled. As the spiritual head of the first Christian nation, it must SPEAK OUT AGAINST CORRUPTION!
2. Karapet11:41 - 7 հունիսի, 2018
time to get rid of the merchants of heaven and hell
3. Papik12:02 - 7 հունիսի, 2018
"Blessed are the corrupt, for they shall inherit Armenia" - Matthew 5:5
4. Petros17:32 - 7 հունիսի, 2018
Dear Armenians, our first duty is to pray. We quickly forget that we are all sinners and are in need of God's mercy and forgiveness on a daily basis. The current Catholicos should never have been appointed to this most sacred office, so we are left with this problem. It will only be resolved when people fall on their knees and entreat God to intervene in this situation, as He most certainly did when He answered our prayers when He sent us Nikol! Pray always...God will take care of the rest.
5. 666 is near03:26 - 8 հունիսի, 2018
The Catholicos is a heretic and a NWO 666 operative. The Armenian Orthodox Church is a member of the Universal Oriental Orthodox Family yet it has steered away from the fundamental doctrines that set Oriental Orthodoxy apart. His sermons and the dogma spewed from his and his close gang of antichrist clergy is NOT in accordance with Oriental Orthodox Theology but more akin to a spiritually lethal cocktail of Eastern 'Orthodox' (Greco-Russian), Roman 'Catholic' and peppered with 'Protestant' and new age abominations. His business plan is basically to pop up in any conference that promotes non-orthodox and antichrist ideas. He even joined the 'celebration' of 500 years of 'protestant reformation' held in Germany last year...
6. Petros13:31 - 9 հունիսի, 2018
@666 is near...Sadly, I am reading a lot of bitterness in your post. Rather than focus on the sins of ALL churches (as you've done), why not focus on living the Gospel that Jesus and His Church have taught us! We must live our lives according to Christ's commandments i.e. Love God with all our heart, mind, soul and strength and our neighbour as ourself. Read the lives of the Saints and don't get overly consumed by this 666 stuff...which is the result of modern day 'Evangelical messages'. I can tell you that there are good and faithful priests in the Armenian Apostolic Church today, who are very concerned with the government of the church, but they're not giving up on the church, which apparently you have done. Remember this my friend, Jesus said regarding the church "...on this rock I will build My church, and the gates of Hades shall not prevail against it." God cannot lie, so my friend, pray to Him and pour out your heart with all your concerns...and He will answer in His time. Meanwhile, did you not see the godly priests leading this protest? Pray for them and the Armenian church and evil will quickly enter into the swine and drown in the sea. Love in Christ, Petros (Australian man living in Armenia)
7. Կարպիս15:16 - 9 հունիսի, 2018
Լուռ ու մունջ Կաթողիկոս է, գրեթե աներեվույթ: Համեմատելի չէ Վեհափառ Վազգեն Ա.-ին: Վրաստանի հայ եկեղեցական շինությունները քար ու քանդ արին, լռություն պահպանեց: Պոլսի եպիսկոպոսական ընտրություններին նույնպես: Արեվմուտքը զենքը թուրքերին է ծախում եվ աղանդները մեզ: Կարիք ունենք մի քաջակորով կաթողիկոսի, որ դեմ ելնի այս եվ այլ բոլոր անարդարությունների դեմ: Հարկ լինի նաեվ զենքով, ինչպես Արցախի Առաջնորդը:
8. karen20:02 - 18 հուլիսի, 2018
I am laughing at these comments. Those who know what happens at Etchmiadzin don't talk. Those who do not know, talk. The fish stinks, from the head down.
9. Irma08:01 - 27 սեպտեմբերի, 2018
It is about time to get rid of him. He is no good for Armenia and Armenians. I am very happy
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված